Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Լիդինգթոն. «Հայ-թուրքական արձանագրությունները պետք է կատարվեն առանց հետաձգման»

Լիդինգթոն. «Հայ-թուրքական արձանագրությունները պետք է կատարվեն առանց հետաձգման»
03.11.2014 | 14:49

«Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացումը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիներին ականատես ենք քաղաքական շփումների ակտիվացման, և վստահ եմ, որ այդ միտումը կլինի շարունակական»,- ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ըստ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են «քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները»:
Երկու նախարարները անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Փարիզում մեկ շաբաթ առաջ կայացած գագաթնաժողովի արդյունքները»: Դեյվիդ Լիդինգթոն էլ իր հերթին նշել է, որ Մեծ Բրիտանիան «սատարում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող գործընթացը»: Նալբանդյանը և Լիդինգթոնը անդրադարձել են նաև երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությանը:
Պաշտոնական հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում Դեյվիդ Լիդինգթոնը, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ասել է. «Հավատում ենք, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է կատարվեն առանց հետաձգման»: Լիդինգթոնը բարձր էր գնահատել Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ներկա լինելու փաստը և հույս հայտնել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բարելավում կլինի: «Դրա համար նախ պետք է վավերացվեն սեղանին առկա արձանագրությունները»,-ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի Եվրոպայի հարցերով պետական նախարարը: Նախարարը նկատել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից կշահեն երկու կողմերն էլ: Նախարարի խոսքով՝ արձանագրությունները առաջ շարժվելու հնարավորություն կտան:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, թե «պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»:


Պատրաստեց Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 13161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ